Հայաստանի տնտեսության իրական հատված ներդրումները 71,4%-ով<br /> աճել են<br />


Հայաստանի տնտեսության իրական հատված ներդրումները 71,4%-ով
աճել են

  • 05-12-2008 16:35:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը (առանց պետական կառավարման եւ բանկային համակարգով ստացվածի) կազմել է 805 մլն 343 հազ. դոլար, ինչը 2007թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ 71,4%-ով ավելին է: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2008թ.-ի առաջին տասն ամիսներին ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 594 մլն 940,8 հազ. դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 90,9%-ով: 2008թ.-ի հունվար-սեպտեմբերին ուղղակի ներդրումների 13,1%-ը կամ 40 մլն 703,6 հազ.դոլարը կազմել են ՀՀ ոչ ռեզիդենտ կազմակերպություններին ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունների սեփականաշնորհումից ստացված միջոցները: Առանց սեփականաշնորհման միջոցների, իրական հատվածում կատարված օտարերկրյա ընդհանուր ներդրումների ծավալը 2007թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ աճել է 87,6%-ով, իսկ ուղղակի ներդրումներինը` 2,2 անգամ: 2008թ.-ի հունվար-սեպտեմբերին իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների 28,03%-ը, իսկ ուղղակի ներդրումների 37,95%-ն ուղղվել են էլեկտրաէներգիայի, գազի, տաք ջրի եւ գոլորշու արտադրության ու բաշխման ոլորտ: Ներդրումների 22,26%-ն (ուղղակի ներդրումների 9,4%-ը) իրականացվել է կապի, իսկ 16,93%-ն (ուղղակի ներդրումների 22,91%-ը)` օդային տրանսպորտի գործունեության ոլորտներում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play