ՊԵՆՏԱԳՈՆ. ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՁԵՌՆԱՐԿԵԼԻՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽԻ<br /> ԱՄՆ-Ի ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀՀՊ ԾԱՒԱԼՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ<br />


ՊԵՆՏԱԳՈՆ. ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՁԵՌՆԱՐԿԵԼԻՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽԻ
ԱՄՆ-Ի ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀՀՊ ԾԱՒԱԼՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

  • 06-11-2008 16:30:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ի պատասխան Արեւելյան Եվրոպայում ՀՀՊ համակարգի տարրերի տեղակայման ամերիկեան ծրագրերին ՌԴ նախագահի յայտարարած միջոցառումները Վաշինգտոնի դիրքորոշումը չեն փոխի: Այս մասին յայտարարել է Պենտագոնի պաշտօնական ներկայացուցիչ Բրայան Ուիթմենը` մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդւեդեւի յայտարարութիւնը, որը Դաշնութեան ժողովին յղած ուղերձում յայտարարել է Կալինինգրադի մարզում «Իսկանդեր» հրթիռային համալիր տեղեկայելու մասին որպէս հակազդեցություն Եվրոպայում ՀՀՊ ամերիկեան համակարգի ստեղծմանը: Ինչպէս պնդել է Ուիթմենը, Մոսկուան ոչ մի կերպ չի կամենում հասկանալ, որ տուեալ օբյեկտները սպառնալիք չեն ներկայացնի Ռուսաստանի համար: Իր հերթին «Ֆայնենշլ թայմս» թերթը գրում է, որ ԱՄՆ-ի ՀՀՊ չէզոքացման համար միջուկային հրթիռներ տեղակայելու մասին իր յայտարարութեամբ Մեդվեդեւը «դարձաւ Բարաք Օբամային ձեռնոց նետած աշխարհի առաջին առաջնորդը»:
  -   Միջազգային