ՊԵՆՏԱԳՈՆ. ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՁԵՌՆԱՐԿԵԼԻՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽԻ<br /> ԱՄՆ-Ի ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀՀՊ ԾԱՎԱԼՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ<br />


ՊԵՆՏԱԳՈՆ. ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՁԵՌՆԱՐԿԵԼԻՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽԻ
ԱՄՆ-Ի ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀՀՊ ԾԱՎԱԼՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

  • 06-11-2008 16:30:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ի պատասխան Արեւելյան Եվրոպայում ՀՀՊ համակարգի տարրերի տեղակայման ամերիկյան ծրագրերին ՌԴ նախագահի հայտարարած միջոցառումները Վաշինգտոնի դիրքորոշումը չեն փոխի: Այս մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Բրայան Ուիթմենը` մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հայտարարությունը, որը Դաշնության ժողովին հղած ուղերձում հայտարարել է Կալինինգրադի մարզում «Իսկանդեր» հրթիռային համալիր տեղեկայելու մասին որպես հակազդեցություն Եվրոպայում ՀՀՊ ամերիկյան համակարգի ստեղծմանը: Ինչպես պնդել է Ուիթմենը, Մոսկվան ոչ մի կերպ չի կամենում հասկանալ, որ տվյալ օբյեկտները սպառնալիք չեն ներկայացնի Ռուսաստանի համար: Իր հերթին «Ֆայնենշլ թայմս» թերթը գրում է, որ ԱՄՆ-ի ՀՀՊ չեզոքացման համար միջուկային հրթիռներ տեղակայելու մասին իր հայտարարությամբ Մեդվեդեւը «դարձավ Բարաք Օբամային ձեռնոց նետած աշխարհի առաջին առաջնորդը»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play