ՄԵԴՎԵԴԵՎԸ ԵՎ ՕԲԱՄԱՆ ՀՆԱՐԱՒՈՐ Է, ՈՐ ՀԱՆԴԻՊԵՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-ԻՆ<br />


ՄԵԴՎԵԴԵՎԸ ԵՎ ՕԲԱՄԱՆ ՀՆԱՐԱՒՈՐ Է, ՈՐ ՀԱՆԴԻՊԵՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-ԻՆ

  • 06-11-2008 15:05:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդւեդեւի եւ ԱՄՆ-ի նախագահական ընտրութիւններում յաղթանակ տարած Բարաք Օբամայի հանդիպում կարող է կայանալ նոյեմբերի 15-ին Վաշինգտոնում ֆինանսական գագաթնաժողովի ժամանակ: Այս մասին, ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, յայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Հոյս ունենք, որ Վաշինգտոնում ֆինանսական «քսանյակի» գագաթնաժողովի ընթացքում տեղի կունենայ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդւեդեւի շփում ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբամայի հետ»,- ասել է Լավրովը` աւելացնելով, որ ռուսական կողմը միշտ պատրաստ է փոխշահավետ, ազնիւ եւ պատասխանատու երկխօսութեան համար»:
  -   Միջազգային