ՄԵԴՎԵԴԵՎԸ ԵՎ ՕԲԱՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՐ ՀԱՆԴԻՊԵՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-ԻՆ<br />


ՄԵԴՎԵԴԵՎԸ ԵՎ ՕԲԱՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՐ ՀԱՆԴԻՊԵՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-ԻՆ

  • 06-11-2008 15:05:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Բարաք Օբամայի հանդիպում կարող է կայանալ նոյեմբերի 15-ին Վաշինգտոնում ֆինանսական գագաթնաժողովի ժամանակ: Այս մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Հույս ունենք, որ Վաշինգտոնում ֆինանսական «քսանյակի» գագաթնաժողովի ընթացքում տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի շփում ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբամայի հետ»,- ասել է Լավրովը` ավելացնելով, որ ռուսական կողմը միշտ պատրաստ է փոխշահավետ, ազնիվ եւ պատասխանատու երկխոսության համար»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play