ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԱՒՏՈՎԹԱՐԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ 20 ՄԱՐԴ Է ԶՈՀՈՒԵԼ
05-11-2008 15:34:00 | | Միջազգային
ԲԵՌԼԻՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գերմանիայում ՃՏՊ-ի
հետեւանքով զոհուել է 20 եւ տարբեր աստիճանի մարմնական վնասուածքներ
ստացել 12 մարդ, հաղորդում է Deutsche Welle-ն:
Նոյեմբերի 4-ին Հաննովեր քաղաքից ոչ հեռու գտնուող
աւտոճանապարհին ՃՏՊ-ի մէջ է յայտնուել եւ վառուել աւտոբուսը, որի մէջ
եղել են հիմնականում տարեցներ:
Ոստիկանութեան տեղեկութիւններով, բռնկումը տեղի է ունեցել
աւտոբուսի զուգարանում: Երբ ուղեւորներից մէկը բացել է դուռը,
կրակը տեղափոխուել է աւտոբուսի ուղեւորասրահ: Ըստ հետաքննութեան
նախնական վարկածի, հրդեհի պատճառ կարող էր դառնալ չհանգցրած
սիգարետը: Փորձագետները տեխնիկական անսարքութեան հնարաւորութիւնը
բացառում են:
Միջադէպը ամենախոշոր ճանապարհային վթարն է Գերմանիայում
վերջին 16 տարիների ընթացքում: 1992 թուականին ՃՏՊ-ի արդիւնքում
զոհուել էր 21 մարդ: