ՄԱԼԵՎԻՉԻ ՆԿԱՐԸ ՎԱՃԱՌՈՒԵԼ Է 60 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ<br />


ՄԱԼԵՎԻՉԻ ՆԿԱՐԸ ՎԱՃԱՌՈՒԵԼ Է 60 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ

  • 04-11-2008 18:53:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նկարիչ աւանգարդիստ Կազիմիր Մալեւիչի «Սուպրեմատիկ կոմպոզիցիա» նկարը, որը Նյու Յորքում կայացած սակարկութիւններում վաճառուել է 60 մլն դոլարով, սահմանել է ռուսական գեղանկարչական ստեղծագործութեան արժէքի համաշխարհային ռեկորդ, յայտնել են Sotheby's-ի մամլոյ ծառայութիւնում: Մինչ այդ Մալեւիչի ամենաթանկ նկարը վաճառուել է ընդամէնը 17 միլիոնով: «Սուպրեմատիկ կոմպոզիցիան» հետաքրքրական պատմութիւն ունի: Նկարիչը ԽՍՀՄ-ից նկարը դուրս է բերել ցուցահանդէսի համար, իսկ յետոյ թողել Գերմանիայում ընկերոջ մօտ: Այնուհետեւ «կոմպոզիցիան» գնել է հոլանդական թանգարաններից մէկը: Սակայն այս տարի Մալեւիչի ժառանգները դատարանով յետ էին ստացել իրենց իրաւունքները ստեղծագործութեան նկատմամբ:
  -   Միջազգային