ՄԱԼԵՎԻՉԻ ՆԿԱՐԸ ՎԱՃԱՌՎԵԼ Է 60 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ<br />


ՄԱԼԵՎԻՉԻ ՆԿԱՐԸ ՎԱՃԱՌՎԵԼ Է 60 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ

  • 04-11-2008 18:53:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նկարիչ ավանգարդիստ Կազիմիր Մալեւիչի «Սուպրեմատիկ կոմպոզիցիա» նկարը, որը Նյու Յորքում կայացած սակարկություններում վաճառվել է 60 մլն դոլարով, սահմանել է ռուսական գեղանկարչական ստեղծագործության արժեքի համաշխարհային ռեկորդ, հայտնել են Sotheby's-ի մամլո ծառայությունում: Մինչ այդ Մալեւիչի ամենաթանկ նկարը վաճառվել է ընդամենը 17 միլիոնով: «Սուպրեմատիկ կոմպոզիցիան» հետաքրքրական պատմություն ունի: Նկարիչը ԽՍՀՄ-ից նկարը դուրս է բերել ցուցահանդեսի համար, իսկ հետո թողել Գերմանիայում ընկերոջ մոտ: Այնուհետեւ «կոմպոզիցիան» գնել է հոլանդական թանգարաններից մեկը: Սակայն այս տարի Մալեւիչի ժառանգները դատարանով ետ էին ստացել իրենց իրավունքները ստեղծագործության նկատմամբ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play