ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՒՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՌԴ-ԻՆ ՀՈՐԴՈՐԵԼ Է ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ
ԶՈՐՔԵՐԸ ՄԵՐՁԴՆԵՍՏՐԻՑ
31-10-2008 18:04:00 | | Միջազգային
ԲՐԻՒՍԷԼ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՆԱՏՕ-ի գլխաւոր
քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը ՌԴ-ին կոչ է արել դուրս բերել իր
զորքերն ու սպառազինությունները Մերձդնեստրից:
Կարճատեւ այցով Քիշնեւ այցելած ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղարը
յիշեցրել է, որ 1999 թուականին ԵԱՀԿ Ստամբուլի գագաթնաժողովում
Մոսկուան խոստացել է ազատել Մոլդաւիայի տարածքը իր ներկայութիւնից,
հաղորդում են վրացական ԶԼՄ-ները: