ՍԻՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՈՐՈՇՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼ ՓԱԿԵԼ<br /> ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ ԱՄԵՐԻԿԵԱՆ ԴՊՐՈՑԸ ԵՎ ԱՄՆ-Ի ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ<br />


ՍԻՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՈՐՈՇՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼ ՓԱԿԵԼ
ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ ԱՄԵՐԻԿԵԱՆ ԴՊՐՈՑԸ ԵՎ ԱՄՆ-Ի ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ

  • 29-10-2008 16:43:00   |   |  Միջազգային
ԴԱՄԱՍԿՈՍ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սիրիայի կառավարութիւնը որոշում է ընդունել փակել ամերիկեան դպրոցը եւ ԱՄՆ-ի մշակոյթային կենտրոնը Դամասկոսում: Այս մասին հաղորդել է Քաթարի «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը: Սիրիայի Նախարարների խորհրդի այս որոշումը ընդունուել է այն բանից յետոյ, երբ կիրակի երեկոյեան ամերիկեան չորս մարտական ուղղաթիռներ 8 կմ ներխուժել են սիրիական օդային տարածք եւ գրոհել Էս-Սուկկարիա աւանում կառուցւող ֆերման: Զոհուել են ութ խաղաղ բնակիչներ: Ինչպէս յայտարարել են ամերիկեան վարչակազմի ներկայացուցիչները, սիրիական տարածքում մարտարշաւի ժամանակ հատուկջոկատայիններին յաջողուել է ոչնչացնել «Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցի պարագլուխներից մէկին, որը Իրաք էր փոխադրում արտասահմանցի զինյալների:
  -   Միջազգային