ՍԻՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼ ՓԱԿԵԼ<br /> ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴՊՐՈՑԸ ԵՎ ԱՄՆ-Ի ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ<br />


ՍԻՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼ ՓԱԿԵԼ
ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴՊՐՈՑԸ ԵՎ ԱՄՆ-Ի ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ

  • 29-10-2008 16:43:00   | Սիրիա  |  Միջազգային
ԴԱՄԱՍԿՈՍ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սիրիայի կառավարությունը որոշում է ընդունել փակել ամերիկյան դպրոցը եւ ԱՄՆ-ի մշակութային կենտրոնը Դամասկոսում: Այս մասին հաղորդել է Քաթարի «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը: Սիրիայի Նախարարների խորհրդի այս որոշումը ընդունվել է այն բանից հետո, երբ կիրակի երեկոյան ամերիկյան չորս մարտական ուղղաթիռներ 8 կմ ներխուժել են սիրիական օդային տարածք եւ գրոհել Էս-Սուկկարիա ավանում կառուցվող ֆերման: Զոհվել են ութ խաղաղ բնակիչներ: Ինչպես հայտարարել են ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները, սիրիական տարածքում մարտարշավի ժամանակ հատուկջոկատայիններին հաջողվել է ոչնչացնել «Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցի պարագլուխներից մեկին, որը Իրաք էր փոխադրում արտասահմանցի զինյալների:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play