«ԱԼ ՂԱԻԴԱՆ» «ԿՔՎԵԱՐԿԻ» ՋՈՆ ՄԱԿՔԵՅՆԻ ՕԳՏԻՆ<br />


«ԱԼ ՂԱԻԴԱՆ» «ԿՔՎԵԱՐԿԻ» ՋՈՆ ՄԱԿՔԵՅՆԻ ՕԳՏԻՆ

  • 22-10-2008 18:14:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Ալ Ղաիդան» ուզում է ուժասպառ անել ԱՄՆ-ին ռազմական եւ տնտեսական առումով ուստի եւ նրան աւելի շատ ձեռնտու է հանրապետական թեկնածու Ջոն Մակքեյնը, քանի որ առաւել հաւանական է` նա շարունակի պատերազմը Իրաքում եւ Աֆղանստանում: Այս մասին ասւում է «Ալ Խեսբա» կայքում հրապարակուած ուղերձում: «Դա («Ալ Ղաիդայի» ծրագրերը) պահանջում է մարտաշունչ ամերիկացի առաջնորդի առկայութիւն, ինչպիսին Մակքեյնն է, որը պարտաւորուել է շարունակել պատերազմը մինչեւ վերջին ամերիկացի զինվորը: Հենց այդ պատճառով «Ալ Ղաիդան» կպաշտպանի Մակքեյնին առաջիկայ ընտրութիւններում, որպէսզի նա շարունակի իր նախորդի` Բուշի կործանարար երթը»,- ասւում է հաղորդման տեքստում: «Եթէ «Ալ Ղաիդան» խոշոր գործողութիւններ իրականացնի ամերիկեան շահերի դէմ, դրանք կլինեն Մակքեյնին սատարելու ակտեր, քանի որ դրանք անտարակոյս ամերիկացիներին կդրդեն քուէարկելու Մակքեյնի օգտին: Այդ դէպքում «Ալ Ղաիդան» յաջողութեան կհասնի եւ կշարունակի մինչեւ վերջ հյուծել Ամերիկան»,- ասւում է այդ ուղերձում:
  -   Միջազգային