«ԱԼ ՂԱԻԴԱՆ» «ԿՔՎԵԱՐԿԻ» ՋՈՆ ՄԱԿՔԵՅՆԻ ՕԳՏԻՆ<br />


«ԱԼ ՂԱԻԴԱՆ» «ԿՔՎԵԱՐԿԻ» ՋՈՆ ՄԱԿՔԵՅՆԻ ՕԳՏԻՆ

  • 22-10-2008 18:14:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ալ Ղաիդան» ուզում է ուժասպառ անել ԱՄՆ-ին ռազմական եւ տնտեսական առումով ուստի եւ նրան ավելի շատ ձեռնտու է հանրապետական թեկնածու Ջոն Մակքեյնը, քանի որ առավել հավանական է` նա շարունակի պատերազմը Իրաքում եւ Աֆղանստանում: Այս մասին ասվում է «Ալ Խեսբա» կայքում հրապարակված ուղերձում: «Դա («Ալ Ղաիդայի» ծրագրերը) պահանջում է մարտաշունչ ամերիկացի առաջնորդի առկայություն, ինչպիսին Մակքեյնն է, որը պարտավորվել է շարունակել պատերազմը մինչեւ վերջին ամերիկացի զինվորը: Հենց այդ պատճառով «Ալ Ղաիդան» կպաշտպանի Մակքեյնին առաջիկա ընտրություններում, որպեսզի նա շարունակի իր նախորդի` Բուշի կործանարար երթը»,- ասվում է հաղորդման տեքստում: «Եթե «Ալ Ղաիդան» խոշոր գործողություններ իրականացնի ամերիկյան շահերի դեմ, դրանք կլինեն Մակքեյնին սատարելու ակտեր, քանի որ դրանք անտարակույս ամերիկացիներին կդրդեն քվեարկելու Մակքեյնի օգտին: Այդ դեպքում «Ալ Ղաիդան» հաջողության կհասնի եւ կշարունակի մինչեւ վերջ հյուծել Ամերիկան»,- ասվում է այդ ուղերձում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play