ՕԲԱՄԱՆ ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՀԵՌՈՒՍՏԱԲԱՆԱՎԵՃՈՒՄ ՅԱՂԹԵԼ Է ՄԱԿՔԵՅՆԻՆ
16-10-2008 18:10:00 | ԱՄՆ | Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հասարակական կարծիքի
հարցումները ցոյց են տուել, որ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու դեմոկրատ
սենատոր Բարաք Օբաման երրորդ անգամ նախընտրական հեռուստաբանավեճում
յաղթել է իր մրցակցին` հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնին:
CNN-ի ուսումնասիրութիւնը ցոյց է տուել, որ բանավէճին
հեռուստացոյցով հետեւող ամերիկացիների 58%-ը յաղթանակը շնորհել է
Բարաք Օբամային: Սենատոր Մակքեյնին յաղթող են ճանաչել
ամերիկացիների 31%-ը: CBS-ի հարցումը ցոյց է տուել, որ
դեմոկրատական կուսակցութեան թեկնածուին յաղթող են համարում
հեռուստաբանավեճը դիտած ընտրողների 53%-ը, իսկ Ջոն Մակքեյնին` սոսկ
22%-ը:
Կայացած հեռուստաբանավեճը եղել է երրորդը եւ վերջինը
նոյեմբերի 4-ին նախատեսուած նախագահական ընտրութիւններից առաջ: