ՆՇԱՆԱԿՈՒԵԼ Է ԻՐԱՔՈՒՄ ԱՄԵՐԻԿԵԱՆ ԶՕՐՔԵՐԻ ՆՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ<br />


ՆՇԱՆԱԿՈՒԵԼ Է ԻՐԱՔՈՒՄ ԱՄԵՐԻԿԵԱՆ ԶՕՐՔԵՐԻ ՆՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ

  • 16-09-2008 17:24:00   |   |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքում գտնուող ամերիկեան զորակազմի հրամանատարի պաշտօնում գեներալ Դեյվիդ Պետրեուսին փոխարինել է գեներալ Ռեյմոնդ Օդիերնոն: Հրամանատարութիւնը յանձնելու արարողութիւնը կայացել է Բաղդադի օդանավակայանին մերձակայ ամերիկեան ռազմակայանում ԱՄՆ-ի պաշտպանութեան նախարար Ռոբերտ Գեյթսի ներկայութեամբ: Այժմ Պետրեուսը կգլխաւորի ԱՄՆ-ի ԶՈՒ կենտրոնական հրամանատարութիւնը: Ի թիւս այլոց, նա կվերահսկի ամերիկեան զինվորականների գործողութիւնները ինչպէս Իրաքում, այնպէս էլ Աֆղանստանում:
  -   Միջազգային