ԱՄՆ-Ը ՄՏԱԴԻՐ Է 7 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ ԶԵՆԻԹԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐ
ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ ԱՄԷ-ԻՆ
10-09-2008 17:54:00 | ԱՄՆ | Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պենտագոնը ծանուցել
է ԱՄՆ-ի Կոնգրեսին Արաբական Միցյալ Էմիրություններին 7 միլիարդ
դոլարի «Թաադ» զենիթահրթիռային համալիրներ մատակարարելու
մտադրութեան մասին: Այս մասին, ինչպէս հաղորդում են ռուսական
ԶԼՄ-ները, յայտնել են ԱՄՆ-ի պաշտպանութեան նախարարութեան ՀՀՊ
գործակալութեան ներկայացուցիչները:
Ամերիկեան օրէնսդիրները 30 օր ունեն պայմանագիրն
ուսումնասիրելու եւ նրա հնարաւոր արգելափակման համար: