ԱՄՆ-Ը ԾՐԱԳՐՈՒՄ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԲԱԼԹԵԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ<br /> ՊԱՇՏՊԱՆՈՒՆԱԿՈՒԹԻՒՆԸ<br />


ԱՄՆ-Ը ԾՐԱԳՐՈՒՄ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԲԱԼԹԵԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ
ՊԱՇՏՊԱՆՈՒՆԱԿՈՒԹԻՒՆԸ

  • 03-09-2008 16:01:00   |   |  Միջազգային
ԲՐԻՒՍԷԼ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Կուրտ Վոլկերը կոչ է արել բարձրացնել Բալթեան երկրների պաշտպանունակութիւնը` նկատի առնելով Վրաստանի իրադարձութիւնները: Ըստ Վոլկերի, դաշինքը պէտք է աւելի շատ ուշադրութիւն դարձնի Բալթիայի երկրների պաշտպանութեանը, քանի որ ի տարբերութիւն Վրաստանի, Էստոնիայի, Լատվիայի կամ Լիտվայի վրայ յարձակման դէպքում, ՆԱՏՕ-ի միւս անդամները պարտաւոր են օգնութեան հասնել նրանց, գրում է «Ֆայնենշլ թայմս» թերթը: Ըստ Վոլկերի, Բալթեան երկրները «վախ են զգում» այն բանից յետոյ, երբ նրանք տեսան Ռուսաստանի յարձակումը հարեւան փոքր երկրի վրայ:
  -   Միջազգային