ԱՄՆ-Ը ԾՐԱԳՐՈՒՄ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԲԱԼԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ<br /> ՊԱՇՏՊԱՆՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ<br />


ԱՄՆ-Ը ԾՐԱԳՐՈՒՄ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԲԱԼԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ
ՊԱՇՏՊԱՆՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

  • 03-09-2008 16:01:00   | Բելգիա  |  Միջազգային
ԲՐՅՈՒՍԵԼ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Կուրտ Վոլկերը կոչ է արել բարձրացնել Բալթյան երկրների պաշտպանունակությունը` նկատի առնելով Վրաստանի իրադարձությունները: Ըստ Վոլկերի, դաշինքը պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի Բալթիայի երկրների պաշտպանությանը, քանի որ ի տարբերություն Վրաստանի, Էստոնիայի, Լատվիայի կամ Լիտվայի վրա հարձակման դեպքում, ՆԱՏՕ-ի մյուս անդամները պարտավոր են օգնության հասնել նրանց, գրում է «Ֆայնենշլ թայմս» թերթը: Ըստ Վոլկերի, Բալթյան երկրները «վախ են զգում» այն բանից հետո, երբ նրանք տեսան Ռուսաստանի հարձակումը հարեւան փոքր երկրի վրա:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play