ԱՄՆ-Ը ԾՐԱԳՐՈՒՄ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԲԱԼԹԵԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ
ՊԱՇՏՊԱՆՈՒՆԱԿՈՒԹԻՒՆԸ
03-09-2008 16:01:00 | | Միջազգային
ԲՐԻՒՍԷԼ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի
մշտական ներկայացուցիչ Կուրտ Վոլկերը կոչ է արել բարձրացնել
Բալթեան երկրների պաշտպանունակութիւնը` նկատի առնելով Վրաստանի
իրադարձութիւնները:
Ըստ Վոլկերի, դաշինքը պէտք է աւելի շատ ուշադրութիւն դարձնի
Բալթիայի երկրների պաշտպանութեանը, քանի որ ի տարբերութիւն
Վրաստանի, Էստոնիայի, Լատվիայի կամ Լիտվայի վրայ յարձակման դէպքում,
ՆԱՏՕ-ի միւս անդամները պարտաւոր են օգնութեան հասնել նրանց, գրում
է «Ֆայնենշլ թայմս» թերթը:
Ըստ Վոլկերի, Բալթեան երկրները «վախ են զգում» այն բանից
յետոյ, երբ նրանք տեսան Ռուսաստանի յարձակումը հարեւան փոքր երկրի
վրայ: