ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՅԹԻՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ 38 ՄԱՐԴ Է ԶՈՀՈՒԵԼ<br />


ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՅԹԻՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ 38 ՄԱՐԴ Է ԶՈՀՈՒԵԼ

  • 28-07-2008 14:02:00   |   |  Միջազգային
ԴԵԼԻ, 28 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքում յուլիսի 26-ի գիշերը տեղի ունեցած մի շարք պայթիւնների հետեւանքով զոհվածների թիւը հասել է 38 մարդու: Մարմնական տարբեր աստիճանի վնասուածքներ է ստացել մօտ հարիւր մարդ, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները: Վերջին տուեալների համաձայն, 70 րոպեների ընթացքում գործարկուել է 16 պայթուցիկ սարք: Պայթիւնները որոտացել են երկրի արեւմուտքում գտնուող Գուջարաթ նահանգի խոշորագոյն քաղաքի ամենամարդաշատ վայրերում, այդ թւում` առեւտրական փողոցների եւ կինոթատրոնների, ինչպէս նաեւ երեք հիւանդանոցների մերձակայքում: Զոհերի թիւը կարող է աճել, քանի որ, ըստ բժիշկների եզրակացութեան, որոշ տուժածների վիճակը շարունակում է մնալ ծանր: Պայթիւնների պատասխանատւութիւնը ստանձնել է «Հնդիկ մոջահեդներ» կոչւող խմբավորումը:
  -   Միջազգային