ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ 38 ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ<br />


ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ 38 ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ

  • 28-07-2008 14:02:00   | Հնդկաստան  |  Միջազգային
ԴԵԼԻ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքում հուլիսի 26-ի գիշերը տեղի ունեցած մի շարք պայթյունների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 38 մարդու: Մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել մոտ հարյուր մարդ, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները: Վերջին տվյալների համաձայն, 70 րոպեների ընթացքում գործարկվել է 16 պայթուցիկ սարք: Պայթյունները որոտացել են երկրի արեւմուտքում գտնվող Գուջարաթ նահանգի խոշորագույն քաղաքի ամենամարդաշատ վայրերում, այդ թվում` առեւտրական փողոցների եւ կինոթատրոնների, ինչպես նաեւ երեք հիվանդանոցների մերձակայքում: Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ, ըստ բժիշկների եզրակացության, որոշ տուժածների վիճակը շարունակում է մնալ ծանր: Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Հնդիկ մոջահեդներ» կոչվող խմբավորումը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play