ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՆՑԿԱՑՒՈՒՄ Է ԿԱՊԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ<br /> ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՑԱՆՑԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ<br /> ՆԻՍՏԸ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՆՑԿԱՑՒՈՒՄ Է ԿԱՊԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՑԱՆՑԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ
ՆԻՍՏԸ

  • 10-06-2008 16:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 10-11-ին Երեւանում առաջին անգամ անցկացւում է Կապի տարածաշրջանային համագործակցութեան (ԿՏՀ) «Մարքետինգի զարգացումը փոստային կապի բնագաւառում որպէս ունակութիւնների եւ փորձառության հաղորդակցման միջոց» թեմայով սեմինար: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին «Հայփոստ»-ի մամուլի ծառայութիւնից, սեմինարի աւարտից յետոյ` յունիսի 12-ին, տեղի կունենայ ԿՏՀ-ի յանձնաժողովի եւ փոստային ցանցի օպերատորների համատեղ նիստը: Սեմինարի ընթացքում զեկույցներով հանդէս կգան ԱՊՀ անդամ երկրների եւ Մերձբալթեան հանրապետութիւնների փոստային ադմինիստրացիաների ներկայացուցիչները, ինչպէս նաեւ ներկայացուցիչներ Համաշխարհային փոստային միութեան Միջազգային բիւրոյից եւ տարածաշրջանային գրասենեակից, «Փոստ Յուրոփ» կազմակերպութիւնից, Ֆրանսիայի «Լա Փոստ», Մեծ Բրիտանիայի «Ռոյալ Մեյլ» եւ Ֆինլանդիայի «Իտտելա Գրուպ» փոստային ընկերութիւններից:
  -   Տնտեսութիւն