ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ԿԱՊԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ<br /> ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՑԱՆՑԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ<br /> ՆԻՍՏԸ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ԿԱՊԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՑԱՆՑԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ
ՆԻՍՏԸ

  • 10-06-2008 16:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 10-11-ին Երեւանում առաջին անգամ անցկացվում է Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) «Մարքետինգի զարգացումը փոստային կապի բնագավառում որպես ունակությունների եւ փորձառության հաղորդակցման միջոց» թեմայով սեմինար: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին «Հայփոստ»-ի մամուլի ծառայությունից, սեմինարի ավարտից հետո` հունիսի 12-ին, տեղի կունենա ԿՏՀ-ի հանձնաժողովի եւ փոստային ցանցի օպերատորների համատեղ նիստը: Սեմինարի ընթացքում զեկույցներով հանդես կգան ԱՊՀ անդամ երկրների եւ Մերձբալթյան հանրապետությունների փոստային ադմինիստրացիաների ներկայացուցիչները, ինչպես նաեւ ներկայացուցիչներ Համաշխարհային փոստային միության Միջազգային բյուրոյից եւ տարածաշրջանային գրասենյակից, «Փոստ Յուրոփ» կազմակերպությունից, Ֆրանսիայի «Լա Փոստ», Մեծ Բրիտանիայի «Ռոյալ Մեյլ» եւ Ֆինլանդիայի «Իտտելա Գրուպ» փոստային ընկերություններից:
Նոյյան տապան  -   Տնտեսություն