ՀԱՆԿԱՐԾԱՄԱՀ Է ԵՂԵԼ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ, ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ<br /> ՉԵՄՊԻՈՆ ԿԱՐԵՆ ԱՍՐԵԱՆԸ<br />


ՀԱՆԿԱՐԾԱՄԱՀ Է ԵՂԵԼ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ, ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ
ՉԵՄՊԻՈՆ ԿԱՐԵՆ ԱՍՐԵԱՆԸ

  • 09-06-2008 22:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 9 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ծանր կորուստ կրեց Հայաստանի շախմատի դպրոցը: Ուժերի ծաղկուն շրջանում 28 տարեկան հասակում յունիսի 9-ին հանկարծամահ եղավ միջազգային գրոսմայստեր Կարեն Ասրեանը: Նա ծնուել է Երեւանում, աւարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, Եւրոպայի չեմպիոն է, շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն եւ բազմակի մրցանակակիր: Կ.Ասրեանին շնորհուել է Մովսէս Խորենացի մեդալ:
  -   Սպորտ