ՀԱՆԿԱՐԾԱՄԱՀ Է ԵՂԵԼ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ, ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ<br /> ՉԵՄՊԻՈՆ ԿԱՐԵՆ ԱՍՐՅԱՆԸ<br />


 

ՀԱՆԿԱՐԾԱՄԱՀ Է ԵՂԵԼ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ, ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ
ՉԵՄՊԻՈՆ ԿԱՐԵՆ ԱՍՐՅԱՆԸ

  • 09-06-2008 22:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ծանր կորուստ կրեց Հայաստանի շախմատի դպրոցը: Ուժերի ծաղկուն շրջանում 28 տարեկան հասակում հունիսի 9-ին հանկարծամահ եղավ միջազգային գրոսմայստեր Կարեն Ասրյանը: Նա ծնվել է Երեւանում, ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, Եվրոպայի չեմպիոն է, շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն եւ բազմակի մրցանակակիր: Կ.Ասրյանին շնորհվել է Մովսես Խորենացի մեդալ:
Նոյյան տապան  -   Սպորտ