2008 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹԵԱՆ ԻՐԱԿԱՆ ՀԱՏՈՒԱԾ<br /> ՕՏԱՐԵՐԿՐԵԱՅ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ 20,5%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ<br />


2008 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹԵԱՆ ԻՐԱԿԱՆ ՀԱՏՈՒԱԾ
ՕՏԱՐԵՐԿՐԵԱՅ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ 20,5%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ

  • 05-06-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի յունուար-մարտին Հայաստանի տնտեսութեան իրական յատուածում օտարերկրեայ ներդրումների հոսքերի ծաւալը (առանց պետական կառավարման եւ բանկային համակարգով ստացվածի) կազմել է 165 մլն 926 հազ. դոլար, ինչը 2007թ.-ի նոյն ժամանակահատուածի համեմատ աճել է 20,5%-ով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2008թ.-ի առաջին եռամսյակում ուղղակի ներդրումների ծաւալը կազմել է 91 մլն 746,7 հազ. դոլար, ինչը նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ աճել է 2,3%-ով: 2008թ.-ի յունուար-մարտին ուղղակի ներդրումների 29,4%-ը կամ 26 մլն 408,6 հազ. դոլարը կազմել են ՀՀ ոչ ռեզիդենտ կազմակերպություններին ՀՀ ռեզիդենտ կազմակերպութիւնների սեփականաշնորհումից ստացուած միջոցները: Առանց սեփականաշնորհման միջոցների իրական յատուածում կատարուված օտարերկրեայ ընդհանուր ներդրումների ծաւալը 2007թ.-ի յունուար-մարտի համեմատ աճել է 49,1%-ով, իսկ ուղղակի ներդրումներինը` 45%-ով: 2008թ.-ի յունուար-մարտին իրական յատուածում կատարուված օտարերկրեայ ներդրումների 42,7%-ը, իսկ ուղղակի ներդրումների 32,4%-ն ուղղուել են կապի ոլորտ: Ուղղակի ներդրումների 27,4%-ն իրականացուել է էլեկտրաէներգիայի, գազի, տաք ջրի եւ գոլորշու արտադրութեան ու բաշխման, իսկ 15,4%-ն` օդային տրանսպորտի ոլորտներում:
  -   Տնտեսութիւն