2008 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ<br /> ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ 20,5%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ<br />


2008 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ 20,5%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ

  • 05-06-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի հունվար-մարտին Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը (առանց պետական կառավարման եւ բանկային համակարգով ստացվածի) կազմել է 165 մլն 926 հազ. դոլար, ինչը 2007թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 20,5%-ով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2008թ.-ի առաջին եռամսյակում ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 91 մլն 746,7 հազ. դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,3%-ով: 2008թ.-ի հունվար-մարտին ուղղակի ներդրումների 29,4%-ը կամ 26 մլն 408,6 հազ. դոլարը կազմել են ՀՀ ոչ ռեզիդենտ կազմակերպություններին ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունների սեփականաշնորհումից ստացված միջոցները: Առանց սեփականաշնորհման միջոցների իրական հատվածում կատարված օտարերկրյա ընդհանուր ներդրումների ծավալը 2007թ.-ի հունվար-մարտի համեմատ աճել է 49,1%-ով, իսկ ուղղակի ներդրումներինը` 45%-ով: 2008թ.-ի հունվար-մարտին իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների 42,7%-ը, իսկ ուղղակի ներդրումների 32,4%-ն ուղղվել են կապի ոլորտ: Ուղղակի ներդրումների 27,4%-ն իրականացվել է էլեկտրաէներգիայի, գազի, տաք ջրի եւ գոլորշու արտադրության ու բաշխման, իսկ 15,4%-ն` օդային տրանսպորտի ոլորտներում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն