ԿՐԵԴԻՏՆԵՐ ՍՏԱՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՀԵՐՆ ԱՅՍՈՒՀԵՏ ՊԱՇՏՊԱՆՈՒԱԾ<br /> ԿԼԻՆԵՆ ՕՐԷՆՔՈՎ<br />


ԿՐԵԴԻՏՆԵՐ ՍՏԱՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՀԵՐՆ ԱՅՍՈՒՀԵՏ ՊԱՇՏՊԱՆՈՒԱԾ
ԿԼԻՆԵՆ ՕՐԷՆՔՈՎ

  • 05-06-2008 17:50:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Սպառողական կրեդիտավորման մասին» օրէնքի ընդունման նպատակը կրեդիտներ ստացող քաղաքացիների շահերի պաշտպանութիւնն է: Ինչպէս ՀՀ կառավարութեան յունիսի 5-ի նիստից յետոյ լրագրողներին յայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արթուր Ջաւադեանը, նիստում հաւանութեան արժանացած «Սպառողական կրեդիտավորման մասին» օրինագիծը սպառողներին վերապահում է լրացուցիչ իրաւունքներ, այդ թւում կրեդիտը վաղաժամկէտ մարելու եւ կրեդիտավորման պայմանագրից հրաժարուելու իրաւունքը: Ա.Ջաւադեանը նշեց նաեւ, որ «Բանկային աւանդների մասին» ՀՀ օրինագծի նպատակն է ֆինանսական ոլորտում սպառողների իրաւունքների պաշտպանութիւնը, քաղաքացիներից դրամական միջոցների ներգրաւման միսնական կանոնների սահմանումը: Ըստ նրա, օրինագծի նպատակն է նաեւ սպառողներին այնպիսի տեղեկատվությամբ ապահովումը, որը նրանց հնարաւորութիւն կընձեռի համեմատել տարբեր բանկերի կողմից առաջարկուող աւանդների ներգրաւման պայմանները եւ կայացնել հիմնաւորուած ընտրություն:
  -   Տնտեսութիւն