ԿՐԵԴԻՏՆԵՐ ՍՏԱՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՀԵՐՆ ԱՅՍՈՒՀԵՏ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ<br /> ԿԼԻՆԵՆ ՕՐԵՆՔՈՎ<br />


ԿՐԵԴԻՏՆԵՐ ՍՏԱՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՀԵՐՆ ԱՅՍՈՒՀԵՏ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ
ԿԼԻՆԵՆ ՕՐԵՆՔՈՎ

  • 05-06-2008 17:50:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի ընդունման նպատակը կրեդիտներ ստացող քաղաքացիների շահերի պաշտպանությունն է: Ինչպես ՀՀ կառավարության հունիսի 5-ի նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արթուր Ջավադյանը, նիստում հավանության արժանացած «Սպառողական կրեդիտավորման մասին» օրինագիծը սպառողներին վերապահում է լրացուցիչ իրավունքներ, այդ թվում կրեդիտը վաղաժամկետ մարելու եւ կրեդիտավորման պայմանագրից հրաժարվելու իրավունքը: Ա.Ջավադյանը նշեց նաեւ, որ «Բանկային ավանդների մասին» ՀՀ օրինագծի նպատակն է ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանությունը, քաղաքացիներից դրամական միջոցների ներգրավման միսնական կանոնների սահմանումը: Ըստ նրա, օրինագծի նպատակն է նաեւ սպառողներին այնպիսի տեղեկատվությամբ ապահովումը, որը նրանց հնարավորություն կընձեռի համեմատել տարբեր բանկերի կողմից առաջարկվող ավանդների ներգրավման պայմանները եւ կայացնել հիմնավորված ընտրություն:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play