ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՀԱՒԱՆՈՒԹԻՒՆ Է ՏՈՒԵԼ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ<br /> ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԾԻՆ<br />


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՀԱՒԱՆՈՒԹԻՒՆ Է ՏՈՒԵԼ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ
ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԾԻՆ

  • 05-06-2008 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարութիւնը յունիսի 5-ի նիստում հաւանութեան է տուել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին», «Սպառողական կրեդիտավորման մասին» եւ «Բանկային աւանդների ներգրաւման մասին» օրէնքների նախագծերին: Ինչպէս նիստից յետոյ լրագրողներին յայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արթուր Ջաւադեանը, օրինագծերի նպատակը ֆինանսական ծառայութիւններից օգտվող սպառողների իրաւունքների պաշտպանութիւնը ֆինանսական համակարգի նկատմամբ սպառողների վստահութեան բարձրացումն է: «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրէնքի ընդունման դէպքում քաղաքացիները հնարաւորութիւն կստանան ֆինանսական կազմակերպութիւնների դէմ բողոքները ներկայացնել ֆինանսական համակարգի հաշտարարին: Ընդ որում, հաշտարարի ծառայութիւններից օգտվելը կլինի անվճար: Հաշտարարի առաջնային խնդիրը բողոք ներկայացրած քաղաքացուն եւ ֆինանսական կազմակերպութեանը հաշտեցնելն է, նրանց համար խնդրի փոխադարձ ընդունելի լուծում գտնելը: Հաշտատարին նշանակելու է ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենեակի խորհուրդը, որը կազմուած է լինելու 7 անդամից, այդ թւում 4-ը` ֆինանսական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, 1-ը` սպառողների շահերի պատպանության միութիւնների ներկայացուցիչ, եւ մէկական ներկայացուցիչ` կառավարութիւնից եւ ԿԲ-ից:
  -   Տնտեսութիւն