ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՆԵՐՏՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ<br /> ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ ՉԷ ԳԱԶԻ ՍԱԼԻԿՆԵՐԻ ԵՎ ՀԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ<br /> ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ<br />


ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՆԵՐՏՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ
ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ ՉԷ ԳԱԶԻ ՍԱԼԻԿՆԵՐԻ ԵՎ ՀԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ
ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

  • 04-06-2008 16:02:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ընկերութիւնն արդէն մէկ տարի իրականացնում է հանրապետութեան գազասպառման ներտնային համակարգերի տեխնիկական սպասարկումը: Ինչպէս յունիսի 4-ին հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշեց ընկերութեան տնօրէն Սամուէլ Մհերեանը, անցած տարի իրականացուել է 432 487 ստուգայց եւ սպասարկվել 410 863 բաժանորդ: Ստուգայցերի ընթացքում արձանագրուած խախտումների վերաբերեալ կազմուել են տեխնիկական անվտանգութեան գծով առկայ թերութիւնների արձանագրման 70 956 ակտեր: Նշուեց, որ բնակիչների հետ կնքուած պայմանագրով համակարգի աշխատակիցը տարեկան պէտք է կատարի երկու այց: Ս.Մհերեանը տեղեկացրեց, որ ընկերութիւնը նախատեսում է կատարել գազի կաթսաների տեղադրումներ` գումարը յետագայում մարելու պայմանով: «հայռուսգազարդ»-ի փոխտնօրեն Աշոտ Յովսէփեանի խօսքերով, ներտնային համակարգերի անվտանգութեան տեսակետից ներկայումս անհանգստանալու տեղիք են տալիս գազի սալիկների եւ հին ջրատաքացուցիչների շահագործումը: Նա յիշեցրեց, որ ներտնային համակարգի անվտանգութեան պատասխանատուն «հայռուսգազարդ»-ն է: Նշենք, որ համապատասխան որոշման համաձայն, տեխնիկական սպասարկման ծառայութեան տարեկան վճար է սահմանուել` մէկ գազօգտագործող սարքաւորման առկայութեան դէպքում 2400 դրամ (մօտ 7,8 ԱՄՆ դոլար), երկուսի դէպքում` 5700 դրամ, իսկ երեք եւ աւելի գազօգտագործող սարքավորումների առկայութեան դէպքում 6900 դրամ:
  -   Տնտեսութիւն