2008 Թ.-Ի ՄԱՅԻՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՀԱՄԵՄԱՏ ԱՄՆ<br /> ԴՈԼԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ 1,1%-ՈՎ ԱՃԵԼ Է<br />


2008 Թ.-Ի ՄԱՅԻՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՀԱՄԵՄԱՏ ԱՄՆ
ԴՈԼԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ 1,1%-ՈՎ ԱՃԵԼ Է

  • 02-06-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ. մայիսին 2007թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների եւ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշուարկային փոխարժէքի հավելաճը կազմել է, համապատասխանաբար, 7,4% եւ 1,1%: Նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածում սպառողական գների 4,2% հավելաճին զուգընթաց հանրապետութիւնում գրանցուել է հաշուարկային փոխարժէքի 3% նուազում: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2008թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետութեան սպառողական շուկայում արձանագրուած 1,3% գնաճն ուղեկցուել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշուարկային փոխարժէքի 0,5% նուազումով (ՀՀ դրամն արժեվորվել է): 2008թ. մայիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշուարկային փոխարժեքը կազմել է 307,56 դրամ, ինչը 13,1%-ով ցածր է նախորդ տարուայ մայիսի համապատասխան ցուցանիշից (353,77 դրամ):
  -   Տնտեսութիւն