2008 Թ.-Ի ՄԱՅԻՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՀԱՄԵՄԱՏ ԱՄՆ<br /> ԴՈԼԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ 1,1%-ՈՎ ԱՃԵԼ Է<br />


2008 Թ.-Ի ՄԱՅԻՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՀԱՄԵՄԱՏ ԱՄՆ
ԴՈԼԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ 1,1%-ՈՎ ԱՃԵԼ Է

  • 02-06-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ. մայիսին 2007թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների եւ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի հավելաճը կազմել է, համապատասխանաբար, 7,4% եւ 1,1%: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գների 4,2% հավելաճին զուգընթաց հանրապետությունում գրանցվել է հաշվարկային փոխարժեքի 3% նվազում: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2008թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետության սպառողական շուկայում արձանագրված 1,3% գնաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0,5% նվազումով (ՀՀ դրամն արժեվորվել է): 2008թ. մայիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 307,56 դրամ, ինչը 13,1%-ով ցածր է նախորդ տարվա մայիսի համապատասխան ցուցանիշից (353,77 դրամ):
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play