2008 Թ.-Ի ՄԱՅԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ<br /> 2%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ<br />


2008 Թ.-Ի ՄԱՅԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ
2%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ

  • 02-06-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ. մայիսին ապրիլի համեմատ Հայաստանի ծառայութիւնների ոլորտում գրանցուած սակագների 2% հավելաճին մեծապէս նպաստել է բնակարանային, կոմունալ ծառայութիւնների սակագների 7,7% հավելաճը` կապուած խողովակաշարով բնակչութեանը գազային վառելիքի վաճառքի սակագների 42,4% թանկացման հետ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, տրանսպորտի, բուժսպասարկման, իրաւական ու բանկային, կենցաղային, հանրային սննդի ծառայութիւնների սակագները նշուած ժամանակահատուածում աճել են 0,2-2%-ով: Միաժամանակ, հանրապետութիւնում գրանցուել է մշակոյթի ոլորտի եւ կապի ծառայութիւնների սակագների, համապատասխանաբար, 0,6% եւ 0,4% նուազում, իսկ կրթական եւ հանգստի կազմակերպման ծառայութիւնների սակագները նախորդ ամսուայ համեմատ մնացել են անփոփոխ:
  -   Տնտեսութիւն