ԸՍՏ ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆԵԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ ԳՏՆՒՈՒՄ Է ԸՆԴՄԻՋՎԱԾ
ՅԵՂԱՓՈԽՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
30-05-2008 18:30:00 | Հայաստան | Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Արմատական ընդդիմութեան
ակտիւիստ, նախկին Գերագոյն Խորհրդի փոխնախագահ Կարապետ Ռուբինեանի
բնորոշմամբ, Հայաստանն այսօր գտնւում է ընդմիջված յեղափոխութեան
պայմաններում: Յայտարարելով այս մասին մայիսի 30-ի քննարկմանը,
Կ.Ռուբինեանը յաւելեց, որ այն, ինչ տեղի էր ունենում Ազատութեան
հրապարակում փետրուարի վերջին 10 օրուայ ընթացքում, խաղաղ, թավշյա, ոչ
գունաւոր, արտաքին ուժերի կողմից «ապաքաջալերված» ընդդիմութեան
հեղափուխություն էր: «Թէ' եւրոպական կառոյցները, թէ' ԱՄՆ-ը շատ
զուսպ գնահատական տվեցին աղաղակող կեղծիքներով անցկացուած
ընտրութիւններին»,- ասաց Կ.Ռուբինեանը: Նրա խօսքերով, հայ
ժողովուրդը ոտքի էր ելել «ընդդէմ ավազակապետության», որն
ընդդիմութեան առաջնորդի վերլուծություններին ոչինչ չէր կարողանում
համադրել: Փետրուարի վերջին ծայր առած համաժողովրդական պայքարը, ըստ
Կ.Ռուբինեանի, իշխանութիւններին երկու տարբերակ էր թողել` կամ
յանձնել իշխանութիւնը, կամ խեղդել ժողովրդական ընդվզումն արեան
մէջ: «Իշխանութիւնները ընտրեցին երկրորդ տարբերակը»,- ասաց
ընդդիմադիր գործիչը:
Հայաստանի հանրապետական կուսակցութեան (ՀՀԿ) խորհրդի անդամ
Սամուէլ Նիկոյանի գնահատմամբ, 10 օր տեւած նստացոյցն իսկապէս
յեղափոխութեան փորձ էր: Նա յիշեցրեց, որ դեռեւս ընտրութիւններից
առաջ ինքը նկատել էր, որ ընդդիմությունը պատրաստւում է ոչ այնքան
բուն ընտրութեանը, որքան` հետընտրական գործընթացներին:
Ընտրութիւնները, հանրապետական գործչի համոզմամբ, ընդդիմադիրների
համար պարզապէս առիթ էին ընդվզման ալիք բարձրացնելու համար: Ըստ
Ս.Նիկոյանի, Հայաստանում արդէն աւանդոյթ է ընդդիմութեան կողմից
ընտրութիւնները չճանաչելը:
«Այո, մենք անում էինք եւ անելու ենք յեղափոխութիւն»,-
յայտարարեց Հայաստանի ժողովրդական կուսակցութեան (ՀԺԿ) վարչութեան
անդամ Ռուզան Խաչատրեանը, ըստ որի, եթէ իշխանամետները ժողովրդական
հանրահաւաքային պայքարն անուանում են յեղափոխութիւն, ապա, ուրեմն,
թող այդպէս էլ կոչուի: Ռ.Խաչատրեանը նշեց, որ չի հաւատում վերջին
ժամանակներում իշխանութիւնների ցուցաբերած «բարի կամքի»
դրսեւորումներին, որովհեւտեւ դրանք իմիտացիողն բնոյթ են կրում:
Նրա համոզմամբ, հանրապետութիւնում փաստացի շարունակւում է
պահպանուել արտակարգ դրութիւն. այդ է վկայում այն փաստը, որ
Ազատութեան հրապարակը լցուած է ոստիկաններով, որոնք ՀՀ
քաղաքացիներին արգելում են մուտք գործել հրապարակ եւ զբոսնել
այնտեղ: