ՈՒԺԵՂ ՔԱՄԻՆ ՈՒ ԿԱՐԿՈՒՏԸ ԱՒԵՐԵԼ ԵՆ ԹԱԼԻՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՄԻ<br /> ՔԱՆԻ ԳԻՒՂԵՐԻ ՑԱՆՔԱՏԱՐԱԾՔՆԵՐ<br />


ՈՒԺԵՂ ՔԱՄԻՆ ՈՒ ԿԱՐԿՈՒՏԸ ԱՒԵՐԵԼ ԵՆ ԹԱԼԻՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՄԻ
ՔԱՆԻ ԳԻՒՂԵՐԻ ՑԱՆՔԱՏԱՐԱԾՔՆԵՐ

  • 26-05-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 26-ին, ժամը 15:30-ի սահմաններում, ուժեղ քամին ու կարկուտն աւերել են ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի մի քանի գիւղերի ցանքատարածքներ ու մրգատու այգիներ: Մասնաւորապէս, Կաթնաղբյուրում, Դավթաշենում, Շղարշիկում եւ Գառանահովիտում տեղացած կարկուտի տրամագիծը հասել է մինչեւ 7 մմ-ի, իսկ Աշնակ գիւղում քամին արմատախիլ է արել հսկայական ընկուզենիներ եւ ծիրանենիներ ու պոկել է բազմաթիւ տների տանիքներ: Ներկայումս մարզպետարանի կազմած յանձնաժողովը տեղերում ուսումնասիրում է պատճառուած վնասի չափը, որը, ամենայն հաւանականութեամբ, մայիսի 27-ին կներկայացուի մարզպետին:
  -   Տնտեսութիւն