ՈՒԺԵՂ ՔԱՄԻՆ ՈՒ ԿԱՐԿՈՒՏԸ ԱՎԵՐԵԼ ԵՆ ԹԱԼԻՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՄԻ<br /> ՔԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԻ ՑԱՆՔԱՏԱՐԱԾՔՆԵՐ<br />


ՈՒԺԵՂ ՔԱՄԻՆ ՈՒ ԿԱՐԿՈՒՏԸ ԱՎԵՐԵԼ ԵՆ ԹԱԼԻՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՄԻ
ՔԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԻ ՑԱՆՔԱՏԱՐԱԾՔՆԵՐ

  • 26-05-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 26-ին, ժամը 15:30-ի սահմաններում, ուժեղ քամին ու կարկուտն ավերել են ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի մի քանի գյուղերի ցանքատարածքներ ու մրգատու այգիներ: Մասնավորապես, Կաթնաղբյուրում, Դավթաշենում, Շղարշիկում եւ Գառանահովիտում տեղացած կարկուտի տրամագիծը հասել է մինչեւ 7 մմ-ի, իսկ Աշնակ գյուղում քամին արմատախիլ է արել հսկայական ընկուզենիներ եւ ծիրանենիներ ու պոկել է բազմաթիվ տների տանիքներ: Ներկայումս մարզպետարանի կազմած հանձնաժողովը տեղերում ուսումնասիրում է պատճառված վնասի չափը, որը, ամենայն հավանականությամբ, մայիսի 27-ին կներկայացվի մարզպետին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն