«HSBC ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԻՐ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ<br /> ԿԵՆՏՐՈՆԸ ԴԱՐՁՆԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ<br />


«HSBC ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԻՐ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ
ԿԵՆՏՐՈՆԸ ԴԱՐՁՆԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ

  • 26-05-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «HSBC Բանկ Հայաստան» ՓԲ ընկերութիւնը նախատեսում է առաջիկայ օրերին Երեւանում գործարկվելիք իր Սպասարկման ազգային կենտրոնը դարձնել «HSBC»-ի գործառնական ծառայութիւնների մատուցման տարածաշրջանային կենտրոն: Այս մասին յայտնեց «HSBC Բանկ Հայաստան»-ի գլխաւոր գործադիր տնօրէնի տեղակալ Իրինա Սեյլանյանը: Նրա խօսքերով, բանկի բաժնետէրերը Երեւանում նման կենտրոնի ստեղծման նախադրեալ են համարել «HSBC Բանկ Հայաստան»-ի յաջողութիւնները, մարդկային ռեսուրսների որակը եւ Հայաստանի բարենպաստ բանկային օրենսդրութիւնը: Ի.Սեյլանյանի գնահատմամբ, նշուած կենտրոնի արդիւնաւէտ աշխատանքին կարող են խոչընդոտել Հայաստանի եւ այլ, մասնաւորապէս, ԱՊՀ երկրների բանկային օրենսդրությունների միջեւ առկայ տարբերութիւնները: Խօսքն, առաջին հերթին, վերաբերում է, տեղեկատուութեան փոխանակման ապահովուածութեան կարգաւորմանը: Կոնֆերանսին մասնակից ՀՀ վարչապետ Տիգրան Աարգսյանը պարզաբանեց, որ նշուած հարցն առնչւում է փողերի լուացման եւ ահաբեկչութեան ֆինանսաւորման դէմ պայքարի ենթատեքստում տեղեկատուութեան փոխանակման կանոնների խստացմանը: Միւս կողմից, յաճախորդները պահանջում են, որ իրենց ֆինանսների մասին տուեալները չհրապարկվեն: Ըստ վարչապետի, արաբական աշխարհի բանկերը ցանկանում են Լիբանանից տեղափոխուել Հայաստան` պայմանով, որ իրենց յաճախորդների մասին տեղեկատուութիւնը լինի պահպանուած: Նշուեց, որ բանկերի յաճախորդների կողմից տեղեկատուութեան պահպանման նկատմամբ պահանջները պէտք է դառնան բանկերի եւ ԿԲ-ի համատեղ քննարկումների առարկայ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանն իր հերթին հաւաստեց, որ «HSBC Բանկ Հայաստան»-ի նախաձեռնութեան իրականացման համար «մենք ապահովելու ենք քաղաքական եւ օրենսդրական աջակցութիւն: Ուղղակի մենք ձեզանից պէտք է առաջարկութիւններ ստանանք, թէ ինչպիսի օրենսդրական փոփոխութիւններ պէտք է կատարենք կամ ինչպիսի պայմանագրեր պէտք է կնքենք»:
  -   Տնտեսութիւն