ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2012Թ. ՆԱԽԱՏԵՍՒՈՒՄ Է ԱՂՔԱՏՈՒԹԵԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ<br /> ՆՈՒԱԶԵՑՆԵԼ ՄԻՆՉԵՒ 11,2%-Ի<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2012Թ. ՆԱԽԱՏԵՍՒՈՒՄ Է ԱՂՔԱՏՈՒԹԵԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ
ՆՈՒԱԶԵՑՆԵԼ ՄԻՆՉԵՒ 11,2%-Ի

  • 20-05-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ նոր կառավարութեան 2008-2012թթ. գործունէութեան ծրագրի կարեւորագոյն խնդիրներից է հանրապետութիւնում աղքատութեան ցուցանիշների նուազեցումը, լաւագոյն դէպքում` յաղթահարումը: Նախատեսւում է 2012թ. հանրապետութիւնում աղքատութեան ցուցանիշը նուազեցնել մինչեւ 11,2%-ի, իսկ ծայրայեղ աղքատութիւնը` 1,6%-ի: 2006թ. այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 26,5% եւ 4,1%: Ինչպէս մայիսի 20-ի ասուլիսում յայտնեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանեանը, աղքատութեան յաղթահարման առաջին նախապայմանը մարդկանց աշխատանքով ապահովելն է: Այդ նպատակով, ըստ նրա, նախարարութիւնը իրականացնում եւ շարունակելու է իրականացնել ակտիւ զբաղվածության մի շարք ծրագրեր: Ա.Վարդանեանը նշեց, որ կառավարութեան գործունէութեան ծրագրով 2012թ. նախատեսւում է նաեւ աշխատանքային միջին կենսաթոշակի չափը հաւասարեցնել կենսաապահովման նուազագոյն բիւջէի չափին: «Դա ենթադրում է պետական միջոցների լուրջ ներդրում, նախատեսւում է ՀՆԱ-ի 6,2%-ը ուղղել դէպի սոցիալական պաշտպանութեան ոլորտ»,- ասաց նախարարը: Ա.Վարդանեանը, անդրադառնալով նախարարութեան կողմից առաջիկայ տարիներին իրականացուելիք աշխատանքներին, նշեց, որ դրանք ուղղուած են լինելու, մասնաւորապէս, աշխատողների եւ կենսաթոշակառուների եկամուտների տարբերութեան կրճատմանը, սոցիալական ծառայութիւնների մատչելիության հասանելիութեան եւ ոլորտի կառավարման բարելաւմանը: Բացի այդ, աշխատանքներ են տարվելու կենսաթօշակային համակարգի բարեփոխումների եւ բազմաստիճան կենսաթօշակային համակարգի ներդրման ուղղութեամբ: Ա.Վարդանեանը նախարարութեան գործունէութեան կարեւորագոյն ուղղութիւններից համարեց նաեւ հաշմանդամների համար հաւասար, մատչելի պայմանների, ինչպէս նաեւ երեխաների իրաւունքների պաշտպանութեան ապահովումը:
  -   Տնտեսութիւն