«ԱՐՄԷՆՏԵԼ» ՓԲԸ ԳԼԽԱՒՈՐ ՏՆՕՐԷՆ Է ՆՇԱՆԱԿՈՒԵԼ ՆԵՅՉՈ ՎԵԼԻՉԿՈՎԸ<br />


«ԱՐՄԷՆՏԵԼ» ՓԲԸ ԳԼԽԱՒՈՐ ՏՆՕՐԷՆ Է ՆՇԱՆԱԿՈՒԵԼ ՆԵՅՉՈ ՎԵԼԻՉԿՈՎԸ

  • 20-05-2008 17:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Վիմպելկոմ» ԲԲԸ-ն յայտարարեց Հայաստանի տարածքում Beeline ապրանքանշանի ներքոյ կապի ծառայութիւններ մատուցող դուստր ձեռնարկութեան` «արմէնտել» ՓԲԸ գլխաւոր տնօրէնի պաշտօնում Նեյչո Վելիչկովի նշանակելու մասին: «արմէնտելը» մեր բիզնեսի կարեւոր բաղկացուցիչն է եւ որոշիչ տարր այլ երկրներում «Վիմպելկոմի» զարգացման ռազմավարութեան համար,- նշեց «Վիմպելկոմ» ԲԲԸ ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով գործադիր փոխնախագահ Դմիտրի Պլեսկոնոսը: Ըստ նրա, Հայաստանում իրենք օժտուած են կապի բոլոր տեսակների լիցենզիաներով, եւ գլխաւոր տնօրէն փնտրելիս «հիմք է հանդիսացել Նեյչո Վելիչկովի բազմակողմանի, եւ որ գլխաւորն է, յաջող մենեջերական փորձը»: «Վստահ եմ, որ նրա գիտելիքները կօգնեն ընկերութեանը արդիւնաւէտ իրագործելու առաջաւոր հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման ուղղութեամբ իր առջեւ ծառացած խնդիրները եւ նրա համար ապահովել առաջատար դիրքեր սպասարկման ոլորտում»,- նշեց Դ. Պլեսկոնոսը: Մեկնաբանելով իր նշանակումը, Նեյչո Վելիչկովը նշեց. «Այսօր մեր գլխաւոր նպատակն է Հայաստանի տարածքում զարգացնել Beeline բրենդը, սկսել ծառայութիւններ 3-րդ սերնդի ցանցի բազայի վրայ եւ կոնվերգենտային ծառայութիւններ, ինչպէս նաեւ բարելաւել կապի որակը եւ սպասարկման մակարդակը: Յաջողութեան հասնելով այդ ուղղութիւններում, մենք անպատճառ ժողովրդականութիւն կվայելենք Հայաստանի բնակիչների շրջանում եւ կդառնանք հանրապետութեան առաջատար սպասարկող ընկերութիւնը»: Նեյչո Վելիչկովը ծնուել է 1961 թուականի սեպտեմբերի 27-ին Սոֆիա քաղաքում (Բուլղարիա): Բարձրագոյն կրթութիւն ստացել է Ռուսաստանում, Մոսկուայի միջազգային յարաբերութիւնների պետական ինստիտուտում, որն աւարտել է 1990 թուականին: 2001 թուականին ստացել է MBA աստիճան ԱՄՆ-ի Սիեթլի համալսարանում, իսկ 2007 թուականին` մենեջմենտի եւ լիդերութեան դիպլոմ ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում: Հեռահաղորդակցության ոլորտում աշխատում է 2000 թուականից: Եղել է կորպորատիվ վաճառքի պատասխանատուն Բուլղարիայի խոշորագոյն GSM-օպերատոր MobilTel-ում, ինչպէս նաեւ տնօրինել է ընկերութեան համալիր լուծումների վաճառքն ու մարկետինգը, որ համադրում են ֆիքսուած, շարժական եւ IP հեռախօսակապի հնարաւորութիւնները: Վերջին երեք տարիներին գլխաւորել է Բուլղարիայի ֆիքսուած կապի խոշորագոյն օպերատոր «Բուլղարիայի հեռահաղորդակցական ընկերութեան» (ԲՀԸ) բիզնես-սեգմենտի մարկետինգը եւ վաճառքը, որտեղ մասնակցել է բուլղարական շուկայում շարժական կապի օպերատոր` ԲՀԸ դուստր ձեռնարկութեան ստեղծմանն ու առաջխաղացմանը: Հեռահաղորդակցային բիզնես Նեյչո Վելիչկովը եկել է սեփական ընկերությունից, որը խորհրդատուական ծառայութիւններ էր մատուցում Ռուսաստանում եւ Եվրոհամայնքի երկրներոմւ բիզնեսի հիմնման եւ զարգացման վերաբերեալ: Նեյչո Վելիչկովի նուաճումների թւում է կապի նոր ծառայութիւնների յաջող ներդրումը շուկայում (կոնվերգենտային ծառայութիւններ եւ լուծումներ, GSM Gateway, VoIP լուծումներ, GSM POS տերմինալներ, mobile VPN):
  -   Տնտեսութիւն