ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈԼՈՐ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ԱԶԱՏ ԿԼԻՆԻ<br />


ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈԼՈՐ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ԱԶԱՏ ԿԼԻՆԻ

  • 16-05-2008 19:25:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում մայիսի 18-ին կնշուի Թանգարանների միջազգային օրը: Այդ օրը Երեւանի եւ մարզերի բոլոր թանգարանների մուտքը այցելուների համար ազատ կլինի: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրոյցում նշեց ՀՀ մշակոյթի նախարարութեան թանգարանների եւ գրադարանների բաժնի պետ Անահիտ Գալստեանը, Հայաստանում ներկայումս գործում են 110 պետական եւ ոչ պետական թանգարաններ, տուն-թանգարաններ եւ արգելոց-թանգարաններ, որոնցից 60-ը գտնւում են պետութեան, իսկ 30-ը` համայնքների պահպանութեան ներքոյ: Մնացած թանգարանները գործում են անհատ քաղաքացիների կամ կազմակերպութիւնների հովանու տակ: Վերջին տարիների ընթացքում թեպետ թանգարաններն ունեցան բազում խոչընդոտներ, սակայն շարունակել են գործել: Որոշ թանգարաններ փակուել են, բայց փոխարենը բացուել են նորերը: Ա. Գալստեանի խօսքերով, Թանգարանների միջազգային օրուայ կապակցութեամբ Հայաստանը միացել է միջազգային երեք ակցիաների, որոնցից ամենահետաքրքրականը մայիսի 17-ին յայտարարուած «Թանգարանային գիշեր» ակցիան է: Հայաստանում Թանգարանների միջազգային օրը նշւում է 1978 թ.-ից:
  -   Մշակոյթ