2008 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴԻՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ<br /> ԾԱՒԱԼԸ 0,2%-ՈՎ ԱՃԵԼ Է<br />


2008 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴԻՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ
ԾԱՒԱԼԸ 0,2%-ՈՎ ԱՃԵԼ Է

  • 14-05-2008 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի յունուար-մարտին Հայաստանում, ընթացիկ գներով, թողարկվել է 168 մլրդ 858,5 մլն դրամի կամ աւելի քան 548,1 մլն ԱՄՆ դոլարի արդիւնաբերական արտադրանք, իրացուել է 167 մլրդ 149,3 մլն դրամի արտադրանք, որից ԱՊՀ երկրներում` 15 մլրդ 308,7 մլն դրամի, այլ երկրներում` 36 մլրդ 533,6 մլն դրամի արտադրանք: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2007թ.-ի յունուար-մարտի նկատմամբ արդիւնաբերական արտադրանքի ինդեքսը կազմել է 100,2%, իսկ արդիւնաբերական արտադրանքի ինդեքսն առանց էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրութեան եւ բաշխման` 98,3%:
  -   Տնտեսութիւն