2008 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ<br /> ԾԱՎԱԼԸ 0,2%-ՈՎ ԱՃԵԼ Է<br />


2008 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ
ԾԱՎԱԼԸ 0,2%-ՈՎ ԱՃԵԼ Է

  • 14-05-2008 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի հունվար-մարտին Հայաստանում, ընթացիկ գներով, թողարկվել է 168 մլրդ 858,5 մլն դրամի կամ ավելի քան 548,1 մլն ԱՄՆ դոլարի արդյունաբերական արտադրանք, իրացվել է 167 մլրդ 149,3 մլն դրամի արտադրանք, որից ԱՊՀ երկրներում` 15 մլրդ 308,7 մլն դրամի, այլ երկրներում` 36 մլրդ 533,6 մլն դրամի արտադրանք: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2007թ.-ի հունվար-մարտի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ինդեքսը կազմել է 100,2%, իսկ արդյունաբերական արտադրանքի ինդեքսն առանց էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրության եւ բաշխման` 98,3%:
Նոյյան տապան  -   Տնտեսություն