Խստացւում է Ճապոնիայից մթերքների ներմուծումների նկատմամբ վերահսկողութիւնը<br />


Խստացւում է Ճապոնիայից մթերքների ներմուծումների նկատմամբ վերահսկողութիւնը

  • 28-03-2011 16:15:45   |   |  Միջազգային
Ամն-ն եւ Չինաստանը խստացրել են Ճապոնիայի որոշ շրջաններից մթերքների,ծովամթերքների եւ այլ իրերի ներմուծումը,որոնք կարող են ախտոտուած լինել ճառագայթմամբ: Համաձայն Ճապոնիայի միջուկային եւ արդիւնաբերական անվտանգութեան պահպանման գործակալութեան շաբաթօրեայ զեկոյցի Ճապոնիայի կառավարութիւնը արգելել է Ֆուկուսիմայում արտադրուած հում կաթի,սպանախի,կաղամբի,բրոկկոլի,ծաղկակաղամբի,շաղգամի եւ այլ բանջարեղէնների արտահանումը:Նշենք նաեւ,որ սպանախի,կ'ակինայի,մաղադանոսի եւ հում կաթի ներմուծումը Իբակիից եւ վաճառքը Տոչիգիում եւ Գանմայում արգելւում է : Ճապոնիայի կառավարութիւնը դեռեւս չի արգելում ծովամթերքի օգտագործումը,չնայած այն փաստին,որ ճառագայթման մակարդակի մտահոգիչ բարձրացում է գրանցուել էլեկտրակայանի շրջակայքում գտնուող ջրային տարածքներում: Հինգշաբթի օրը Չինաստան կառավարութիւնը իր ինտերնետային կայքով արգելել է ջրային կենդանիների եւ մթերքների,ինչպէս նաեւ այլ իրերի ներմուծումը Ճապոնիայի Ֆուկուսիմայ,Տոչիգի,Գանմայ,Իբարակի եւ Չիբայ շրջաններից: Տոկիոյում Ամն-ի դեսպանատունը շարունակում է կալիումի եօդի հաբերի տրամադրումը ԱՄՆ քաղաքացիներին, քանի որ ըստ ԱՄՆ առողջապահութեան նախարարութեան` այդ հաբերը չէզոքացնում ռադիօակտիւ եօդի վնասակար ազդեցութիւնը, երբ վերջինս օրգանիզմ է ներթափանցում օդի, ջրի կամ այլ միջոցներով:
  -   Միջազգային