Խստացվում է Ճապոնիայից մթերքների ներմուծումների նկատմամբ վերահսկողությունը


Խստացվում է Ճապոնիայից մթերքների ներմուծումների նկատմամբ վերահսկողությունը

  • 28-03-2011 16:15:45   | Ճապոնիա  |  Միջազգային
ԱՄՆ-ն եւ Չինաստանը խստացրել են Ճապոնիայի որոշ շրջաններից մթերքների, ծովամթերքների եւ այլ իրերի ներմուծումը ,որոնք կարող են ախտոտված լինել ճառագայթմամբ: Համաձայն Ճապոնիայի միջուկային եւ արդյունաբերական անվտանգության պահպանման գործակալության շաբաթօրյա զեկույցի Ճապոնիայի կառավարությունը արգելել է Ֆուկուսիմայում արտադրված հում կաթի,սպանախի,կաղամբի,բրոկկոլի,ծաղկակաղամբի,շաղգամի եւ այլ բանջարեղենների արտահանումը:Նշենք նաեւ,որ սպանախի,կակինայի,մաղադանոսի եւ հում կաթի ներմուծումը Իբակիից եւ վաճառքը Տոչիգիում եւ Գանմայում արգելվում է : Ճապոնիայի կառավարությունը դեռեւս չի արգելում ծովամթերքի օգտագործումը,չնայած այն փաստին,որ ճառագայթման մակարդակի մտահոգիչ բարձրացում է գրանցվել էլեկտրակայանի շրջակայքում գտնվող ջրային տարածքներում: Հինգշաբթի օրը Չինաստան կառավարությունը իր ինտերնետային կայքով արգելել է ջրային կենդանիների եւ մթերքների,ինչպես նաեւ այլ իրերի ներմուծումը Ճապոնիայի Ֆուկուսիմա,Տոչիգի,Գանմա,Իբարակի եւ Չիբա շրջաններից: Տոկիոյում ԱՄՆ-ի դեսպանատունը շարունակում է կալիումի յոդի հաբերի տրամադրումը ԱՄՆ քաղաքացիներին, քանի որ ըստ ԱՄՆ առողջապահության նախարարության` այդ հաբերը չեզոքացնում ռադիոակտիվ յոդի վնասակար ազդեցությունը, երբ վերջինս օրգանիզմ է ներթափանցում օդի, ջրի կամ այլ միջոցներով:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play