«ԼՈՆԴՈՆ-ԵՐԵՎԱՆ ԿՕ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸ-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ Է ՈՉ<br /> ԿԵԱՆՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹԵԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ<br />


«ԼՈՆԴՈՆ-ԵՐԵՎԱՆ ԿՕ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸ-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ Է ՈՉ
ԿԵԱՆՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹԵԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ

  • 06-05-2008 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը մայիսի 6-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահի տեղակալ Արթուր Ջաւադեանը, «ԼՈՆԴՈՆ-ԵՐԵՎԱՆ Կօ» ապահովագրական սահմանափակ պատասխանատւութեամբ ընկերութեանը տրամադրել է նոր` ոչ կեանքի վերապահովագրութեան դասով, լիցենզիա, իսկ «ՀՈՎ-ՍԱՔ» սահմանափակ պատասխանատւութեամբ ընկերութեանը` գրաւատան կազմակերպման լիցենզիա: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցի ՀՀ ԿԲ-ի մամուլի ծառայութիւնից, խորհրդի որոշմամբ հաշուառուել են «Մալաթիա ունիվերսալ վարկային կազմակերպութիւն» սահմանափակ պատասխանատւութեամբ ընկերութեան «Արազ» եւ «Կամելա» մասնաճիւղերը:
  -   Տնտեսութիւն