ՄԱՅԻՍԻՆ ՃԱՊՈՆԻԱՅԻՑ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻՑ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ ԿՆԵՐԿՐՎԵՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ 66 ԿՈՄԲԱՅՆ ԵՎ ՏՐԱԿՏՈՐ
30-04-2008 20:00:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ճապոնիայի եւ Չինաստանի
կառավարությունների տրամադրած դրամաշնորհային միջոցներով մայիսին
Հայաստան կներկրվեն ընդհանուր առմամբ հացահատիկ եւ եգիպտացորեն
հաւաքող 66 կոմբայն եւ տրակտոր: Ինչպէս ապրիլի 30-ի ասուլիսում
յայտնեց ՀՀ գիւղատնտեսութեան փոխնախարար Սամուէլ Գալստեանը,
հանրապետութիւնում նման մեխանիզմների բացակայութեան պատճառով
տարեկան գրանցուել է 12-17% բերքի կորուստ:
Միաժամանակ Ս.Գալստեանը նշեց, որ ՀՀ Գիւղատնտեսութեան
նախարարութեան եւ Լեհաստանի կառավարութեան միջեւ ձեռք բերուած
պայմանաւորուածութեան համաձայն ցածր տոկոսադրույքով լիզինգով
հանրապետութիւն կներկրվեն տարբեր հզորութիւն ունեցող տրակտորներ:
Նշենք, որ 2004թ.-ից մինչեւ 2008թ.-ի յունվարի 1-ը
հանրապետութիւն են ներկրուել 519 մեքենա-մեխանիզմներ: