ՄԱՅԻՍԻՆ ՃԱՊՈՆԻԱՅԻՑ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻՑ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ ԿՆԵՐԿՐՎԵՆ<br /> ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ 66 ԿՈՄԲԱՅՆ ԵՎ ՏՐԱԿՏՈՐ<br />


ՄԱՅԻՍԻՆ ՃԱՊՈՆԻԱՅԻՑ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻՑ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ ԿՆԵՐԿՐՎԵՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ 66 ԿՈՄԲԱՅՆ ԵՎ ՏՐԱԿՏՈՐ

  • 30-04-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ճապոնիայի եւ Չինաստանի կառավարությունների տրամադրած դրամաշնորհային միջոցներով մայիսին Հայաստան կներկրվեն ընդհանուր առմամբ հացահատիկ եւ եգիպտացորեն հաւաքող 66 կոմբայն եւ տրակտոր: Ինչպէս ապրիլի 30-ի ասուլիսում յայտնեց ՀՀ գիւղատնտեսութեան փոխնախարար Սամուէլ Գալստեանը, հանրապետութիւնում նման մեխանիզմների բացակայութեան պատճառով տարեկան գրանցուել է 12-17% բերքի կորուստ: Միաժամանակ Ս.Գալստեանը նշեց, որ ՀՀ Գիւղատնտեսութեան նախարարութեան եւ Լեհաստանի կառավարութեան միջեւ ձեռք բերուած պայմանաւորուածութեան համաձայն ցածր տոկոսադրույքով լիզինգով հանրապետութիւն կներկրվեն տարբեր հզորութիւն ունեցող տրակտորներ: Նշենք, որ 2004թ.-ից մինչեւ 2008թ.-ի յունվարի 1-ը հանրապետութիւն են ներկրուել 519 մեքենա-մեխանիզմներ:
  -   Տնտեսութիւն