ԱՀԱՐՈՆ ՉԻԼԻՆԳԱՐՅՆԱԸ ՆՇԱՆԱԿՈՒԵԼ Է ՀՊԾ-Ի ՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ<br />


ԱՀԱՐՈՆ ՉԻԼԻՆԳԱՐՅՆԱԸ ՆՇԱՆԱԿՈՒԵԼ Է ՀՊԾ-Ի ՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

  • 28-04-2008 19:10:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարդիկ փոփոխութիւնների են սպասում նաեւ հարկային վարչարարության ոլորտում, եւ Հայաստանը իրաւունք չունի այս ոլորտի զարգացմամբ զիջել տարածաշրջանի երկրներին, թէեւ միջազգային կազմակերպութիւնները արձանագրել են, որ հարկային վարչարարությունը հանրապետութիւնում այնքան էլ լաւ չէ: Ապրիլի 28-ին Հարկային պետական ծառայութեան (ՀՊԾ) աշխատակազմին ներկայացնելով պետի առաջին տեղակալ Ահարոն Չիլինգարեանին, այս մասին յայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը: Բնութագրելով Ա.Չիլինգարեանին որպէս ազնիւ եւ պարկեշտ մարդ, վարչապետը նշեց, որ նա նաեւ ոլորտի լաւագոյն մասնագէտներից մէկն է: Ա.Չիլինգարեանը ՀՊԾ-ում կոորդինացնելու է հարկային վարչարարության ոլորտի բարեփոխումների ծրագիրը: Մինչ այս նշանակումը նա աշխատում էր «Ահարոն պարադիգմա» խորհրդատուական ընկերութիւնում:
  -   Տնտեսութիւն