ԱՀԱՐՈՆ ՉԻԼԻՆԳԱՐՅՆԱԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՊԾ-Ի ՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ<br />


ԱՀԱՐՈՆ ՉԻԼԻՆԳԱՐՅՆԱԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՊԾ-Ի ՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

  • 28-04-2008 19:10:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարդիկ փոփոխությունների են սպասում նաեւ հարկային վարչարարության ոլորտում, եւ Հայաստանը իրավունք չունի այս ոլորտի զարգացմամբ զիջել տարածաշրջանի երկրներին, թեեւ միջազգային կազմակերպությունները արձանագրել են, որ հարկային վարչարարությունը հանրապետությունում այնքան էլ լավ չէ: Ապրիլի 28-ին Հարկային պետական ծառայության (ՀՊԾ) աշխատակազմին ներկայացնելով պետի առաջին տեղակալ Ահարոն Չիլինգարյանին, այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Բնութագրելով Ա.Չիլինգարյանին որպես ազնիվ եւ պարկեշտ մարդ, վարչապետը նշեց, որ նա նաեւ ոլորտի լավագույն մասնագետներից մեկն է: Ա.Չիլինգարյանը ՀՊԾ-ում կոորդինացնելու է հարկային վարչարարության ոլորտի բարեփոխումների ծրագիրը: Մինչ այս նշանակումը նա աշխատում էր «Ահարոն պարադիգմա» խորհրդատվական ընկերությունում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն